2023-2024 ուսումնական տարում դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ից և կավարտվեն հունվարի 14-ին։

Ինչ վերաբերվում է մանկապարտեզների արձակուրդներին, ապա դեռ կոնկրետ որոշում չկա։ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրենի խոսքով, նախնական տվյալներով, ամենայն հավանականությամբ մանկապարտեզները արձակուրդի կգնան դեկտեմբերի 27-ից։

Իսկ համալսարաններում արձակուրդի օրերը տարբեր են։ Օրինակ՝ Սամցխե Ջավախեթիի պետական համալսարանում ամանորյա արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ից և կավարտվեն հունվարի 7-ին։ Իլիայի պետական համալսարանում կսկսվեն ավելի շուտ՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, Իսկ Թբիլիսիի պետական համալսարանում արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 31-ից, կտևեն մինչև հունվարի 8-ը ներառյալ։