Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշման հիման վրա՝ առաջին դասարանում շախմատի դասավանդումը պարտադիր է լինելու, քանի որ «այս առարկաների ուսուցումը աշակերտին պետք է տա այն հմտությունները, որոնք կօգնեն լուծել կյանքում գործնական խնդիրները։
ԿԳ նախարարի հրամանի համաձայն՝ առաջին դասարանում շախմատի դասավանդումը պարտադիր է, եթե դպրոցն ունի համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչ:
Երկրորդ և երրորդ դասարաններում շախմատ առարկան ընտրովի է լինելու։
«Աշակերտների վերլուծական, տրամաբանական, քննադատական մտածողությունը և գործնական խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելու նպատակով տարրական կրթության առաջին դասարանում շախմատն ավելացվում է որպես պարտադիր առարկա։ Շախմատի՝ որպես պարտադիր առարկայի ուսումնասիրությունը նախատեսվում է 2022-2023 թվականների սեպտեմբերից, մինչ այդ, Շախմատի ազգային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում ուսուցիչների վերապատրաստման և ուսումնական ռեսուրսների կազմակերպման ուղղությամբ։
Շախմատը բարելավում է աշակերտների բազմակողմանի հմտությունները, ինչպիսիք են ուշադրությունը, կենտրոնացումը, հիշողությունը, վերլուծությունը, տրամաբանությունը, որոշումների կայացումը, տարածական կողմնորոշումը և այլն: Սա իր հերթին ուղղակիորեն կապված է մաթեմատիկայի և այլ առարկաների չափորոշիչներով սահմանված իրավասությունների հետ», – ասված է Վրաստանի ԿԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ շախմատը պատկանում է մաթեմատիկայի առարկայական խմբին։ Հանրակրթական դպրոցներում, մաթեմատիկան դասավանդվում է դպրոցներում՝ ներառյալ I-XII դասարանները, իսկ շախմատը պարտադիր է լինելու միայն առաջին դասարանում։