Այսօր վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Գիորգիի տոնը՝ «Գիորգոբան»։ Տոնի կապակցությամբ եկեղեցիներում կմատուցվեն տոնական պատարագներ։
Սուրբ Գիորգին Աստվածամոր հետ միասին համարվում է Վրաստանի երկնային հովանավորը։ Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Գիորգիի տոնը տարվա մեջ երկու անգամ` նոյեմբերի 23-ին և մայիսի 6-ին: Նոյեմբերի 23-ի տոնն ունի պետական տոնի և ոչ աշխատանքային օրվա կարգավիճակ։
Կրոնական ավանդույթի համաձայն՝ «Գիորգոբա» տոնը հիմնել է Վրաստանի քրիստոնյա լուսավորիչ սուրբ Նինոն՝ Վրաստանում քրիստոնեության քարոզիչը: Ենթադրվում է, որ նա եղել է Սուրբ Գիորգիի ազգականը:
Սուրբ Գիորգիի պատվին առաջին եկեղեցին կառուցվել է Վրաստանում 335 թվականին։ 9-րդ դարից սկսած Սուրբ Գիորգիի պատվին եկեղեցիների ու մատուռների կառուցումը զանգվածային է դարձել։ Միջնադարում Սրբի անունով երկրի տարբեր անկյուններում կառուցվել է 365 մատուռ՝ ըստ տարվա օրերի։