Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդարադատության նախարարին հանձնարարել է մշակել շինարարության համաներման նախագիծ, որը կվերաբերի ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հողատարածքում առանց շինարարական փաստաթղթերի կառուցված առանձին բնակելի շենքերին, հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոփոխությունը քննարկելիս ընդգծվել էր, որ այս որոշմամբ, մի կողմից, հետագայում կվերացվի տների ապօրինի կառուցման պրակտիկան, մյուս կողմից՝ այն քաղաքացիները, ովքեր ունեն տներ գյուղական վայրերում կամ քաղաքներում, որոնց համար շինարարության փաստաթղթեր չեն տրամադրվել, այլևս ստիպված չեն լինի անցնել օրինականացման բարդ և թանկ ընթացակարգ:
Համաներումը կվերաբերի մինչև մեկ միլիոն քաղաքացու: Ռատի Բրեգաձեն նախագիծը կներկայացնի մոտ ապագայում կառավարության նիստում»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։