Անցած 2022 թվականին Վրաստանում տեղի է ունեցել 7 517 ճանապարհատրանսպորտային պատահար, 430 մարդ մահացել է, 5 469-ը՝ վիրավորվել, – հայտնում է Վրաստանի Անվտանգ ճանապարհների դաշինքը հղում անելով ներքին գործերի նախարարությանը։

Թբիլիսիում 2 498 պատահար է տեղի ունեցել, 61 մարդ զոհվել է, 3021-ը՝ վիրավորվել:

Երկրում ընդհանուր առմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2021 թվականի համեմատությամբ նվազել է 6%-ով, վիրավորներինը՝ 2%-ով, մահերինը՝ 4%-ով։ Թբիլիսիում նույնպես դժբախտ պատահարների թիվը նվազել է, բայց միաժամանակ մահացությունների թիվն աճել է 8%-ով։

Անվտանգ ճանապարհների դաշինքը նշում է, որ բարձր արագությունը լուրջ վթարների հիմնական գործոնն է և խրախուսում է իշխանություններին շարունակել արագությունը սահմանափակելու իրենց գործելակերպը, հատկապես խիտ բնակեցված տարածքներում և կրթական հաստատությունների շրջակայքում:

Աղբյուրը՝ NewsGeorgia