WhatsApp-ում հերթական նորույթն է հայտնվել։ Մեսենջերի բետա տարբերակն այժմ ունի արհեստական բանականության վրա հիմնված չատբոտ գործարկելու կոճակ: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Նորամուծությունը նկատել են Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.23.24.26 համարի ներքո։ Այժմ «Չատեր» ներդիրում նոր երկխոսություն ստեղծելու կոճակի վերևում կա պիտակ, որն էլ գործարկում է արհեստական բանականության հետ երկխոսության պատուհանը։

Ցավոք, ներկայումս միայն սահմանափակ թվով օգտատերերի են հասանելի արհեստական բանականության հետ «զրույցները», ինչի պատճառով դեռևս հնարավոր չէ ստուգել չատբոտի աշխատանքը:

Ամենայն հավանականությամբ, նոր կոճակը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին միայն արհեստական բանականությամբ չատբոտերի գործարկումից հետո։

Արհեստական բանականությամբ աշխատող գործառույթների մասին WhatsApp-ը հայտարարել էր սեպտեմբերի վերջին։ Մեսենջերի մշակողները խոստացել են ապագայում գործարկել միանգամից երեք գործառույթ՝ ներառյալ անհատական ​​սթիքերներ ստեղծելու և տեքստային նկարագրությունների, ինչպես նաև արհեստական բանականության չատերի հիման վրա պատկերներ ստեղծելու հնարավորությունը։

Արհեստական ​​բանականության հետ երկխոսության պատուհանում օգտատերերը կկարողանան հարցեր տալ ցանկացած թեմայով կամ, ինչպես ասում են մշակողները, բանավեճեր կազմակերպել տասնյակ յուրահատուկ կերպարների հետ, որոնք կարտահայտեն իրենց կարծիքը։