Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզը մասնակցում է «Ռուսաստան։ Վրաստան։ Քրիստոնեական Արևելք։ Հոգևոր և մշակութային կապեր» թեմայով գիտական ընթերցումներին Մոսկվայում, այս մասին հաղորդվում է Մոսկվայի Պատրիարքարանի պաշտոնական կայքում։
Նոյեմբերի 16-ին XI ամենամյա «Ռուսաստան։ Վրաստան։ Քրիստոնեական Արևելք։ Հոգևոր և մշակութային կապեր» գիտական ընթերցումները՝ նվիրված Անդրեյ Ռուբլևի անվան թանգարանի առաջին տնօրեն և կազմակերպիչ Դավիթ Արսենիշվիլիի մահվան 60-րդ տարելիցին։
«Խորհրդաժողովում, որը կավարտվի նոյեմբերի 17-ին, Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզը ներկայացրել է «Միքայել Հրեշտակապետի հրաշքը Խոնեում։ Պատմություն և նոր բացահայտումներ»։ Ընթերցումների ծրագրում ներառված են տարբեր երկրներից քրիստոնեական արվեստի ուսումնասիրության զեկույցներ»,- ասվում է Մոսկվայի պատրիարքարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Միտրոպոլիտ Նիկոլոզը Մոսկվա է մեկնել նաև 2022 թ.-ին՝ մասնակցելու «Ռուսաստան։ Վրաստան։ Քրիստոնեական Արևելք։ Հոգևոր և մշակութային կապեր» գիտական ընթերցումներին, գրում է «Эхо Кавказа»-ն: