«Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ի բեռնաշրջանառությունը 2021 թվականի առաջին կեսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10%-ով և կազմել 6 մլն տոննա, հաղորդում է պետական ընկերությունը:
«Վրացական երկաթուղի» ՓԲԸ-ի տվյալներով, 2021 թվականի երկու եռամսյակների արդյունքները ռեկորդային են՝ վերջին 11 տարիների ընթացքում:
ԲԲԸ-ն ընդգծում է, որ համակարգված աշխատանքներ է տանում նոր բեռների և այլընտրանքային տարանցիկ ուղիներ գտնելու ուղղությամբ:
2019-ին, ընկերության նախաձեռնությամբ, երկաթուղային տարբեր վարչակազմերի, փոխադրողների և նավահանգիստային ենթակառուցվածքների սեփականատերերի հետ միասին մշակվել են բեռնափոխադրման միասնական պայմաններ և սահմանվել են տարանցիկ և սեզոնային միասնական սակագներ:
Վրաստանի տարածքով տարանցիկ ուղիների զարգացումը գերակայություն է համարվել Վրաստանի կառավարության կողմից, որն այս ուղղությամբ զգալի ներդրումներ է կատարում: Հիմնական երկաթուղային ենթակառուցվածքը, որը կառուցվում է ամբողջ հանրապետության մասշտաբով, Մետաքսի ճանապարհի բաղկացուցիչ մասն է համարվում: Դրանցից են Արևելք-Արևմուտք մայրուղին, երկաթուղու արդիականացումը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը և Անակլիա խորջրյա նավահանգստի նախագիծը:
Արդյունքում, թուրքմենական ծագման ապրանքների փոխադրումն աճել է 95%-ով, ներառյալ նավթամթերքներն ու չոր բեռները (հանքային պարարտանյութերը՝ կարբամիդ, ծծումբ և այլն):
Հաղորդվում է վերջին ամիսներին Վրաստանի տարածքով ուզբեկական չոր բեռների փոխադրման աճի մասին:
Բացի այդ, 70%-ով ավելացել է ադրբեջանական նավթամթերքի տարանցումը Վրաստանով:
Չինաստան-Եվրոպա ուղղությամբ բեռնարկղերի փոխադրման ծավալով նույնպես ռեկորդ է սահմանում: Առաջին կիսամյակում առաքվել է 4679 բեռնարկղ (TEU), ինչը 266%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ընդհանուր առմամբ, վրացական միջանցքով երկաթուղային տարանցումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,5 միլիոն տոննա, ինչը 19%-ով ավելին է 2020 թվականի ցուցանիշից:
Տեղական փոխադրումները նույնպես աճել են 21%-ով, իսկ ստացված եկամուտները՝ 14%-ով:
«Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ն ներկայումս տիրապետում է ինչպես երկաթուղին, այնպես էլ բոլոր գնացքները և սահմանում է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սակագները:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալների համաձայն՝ երկաթուղային բեռնափոխադրումները 2020 թվականին 10,9-ից հասել են 11,1 միլիոն տոննայի: Փոխադրված ուղեւորների թիվը կազմել է 800 հազար մարդ: