Ախալքալաքի մունիցիպալիտետում 2024 թվականի ամանորյա զարդարանքների գնման մրցույթ է հայտարարել։ Մրցույթի գումարը կազմում է 60 000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։

Մրցույթը ենթադրում է քաղաքը զարդարելու սարքավորումների ձեռքբերում։ Ամանորյա լուսավորության սարքավորումների և դեկորների (ներառյալ տրանսպորտավորրումը) մատակարարումը պետք է իրականացվի ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 20-ը։

Մատակարարը պարտավոր է Ախալքալաքի քաղաքապետարանին մատակարարել վերը նշված զարդարանքներն ու ինստալացիաները, զարդարել գործող 10 մետր երկարությամբ տոնածառը և 2 նոր 5 մետր երկարությամբ տոնածառները (դիզայներական համապատասխան ծառայություններով):