«GIPA Media Lab»-ը Ջավախքում կրկին սկսում է մուլտիմեդիա դասընթացներին մասնակցել ցանկացողների ընդունելություն։ Դիմել կարող են այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված են լրագրությամբ և մեդիա հմտություններով։
Ծրագրի շրջանակներում մասնակիցները կսովորեն ստեղծել աուդիովիզուալ պատմություններ, աշխատել սոցիալական ցանցերում, ինչպես նաև լուսանկարչություն, մուլտիմեդիա նախագծեր և վավերագրական ֆիլմեր:
Դասընթացներին կարող են մասնակցել Ջավախքի երիտասարդները (դպրոցականներ և ուսանողներ):
Դասընթացները կդասավանդեն Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) ուսուցիչները՝ հանգստյան օրերին: Մասնակիցների ուսուցման լեզուն կլինի հայերեն։
Դիմելու վերջնաժամկետը մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ն է, ժամը 23:00: Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա հարցազրույցի միջոցով։
Լավագույն նախագծերի հեղինակները կպարգևատրվեն այնպիսի մրցանակներով, ինչպիսիք են բջջային հեռախոս, ֆոտո և տեսախցիկներ և աուդիովիզուալ արտադրության համար անհրաժեշտ այլ սարքավորումներ: Լավագույն մասնակիցները կարժանանան գլխավոր մրցանակին և հնարավորություն կունենան անվճար սովորել GIPA-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերում։
Ջավախքում «GIPA Media Lab» ծրագիրը սկսվել է 2016թ.
GIPA MEDIA LAB` «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակույթ Վրաստանի համար» ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին գիտելիքներ փոխանցել հաղորդակցման, կինոյի, սոցիալական մեդիայի և ձեռներեցության, ինչպես նաև մեդիա գրագիտության վերաբերյալ, որոնք ժամանակակից աշխարհում կարևոր են բոլոր մասնագիտությունների համար։ Դասընթացներն անցկացվում են նաև Քվեմո Քարթլիի շրջանում։