Արդեն մի քանի օր է Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին, Շոթա Ռուսթավելու կիսանդրու շրջադարձի մոտ ծառեր են կտրում։ Ախալքալաքի քաղաքապետի նախաձեռնությամբ կտրված ծառերը կբաժանվեն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ախալքալաքում և գյուղերում ծառահատման աշխատանքներն իրականացնում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնը:

«Հատում ենք այն ծառերը, որոնք արմատներից փտած են, շատ բարձր են և կողքի թեքված: Ցանկացած ժամանակ այդ ծառերը կարող են ընկնել և ոչ ոք չի կարող ասել, այդ պահին մեքենա կլինի՞, թե ոչ: Մակարյանի հրամանով փայտը կբաժանենք սոցիալապես անապահով ընտանիքներին», – ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը:

Քաղաքապետարանը սպասարկման կենտրոնին է ներկայացրել սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը, ըստ որի՝ Սպասարկման կենտրոնի աշխատակիցները ծառերը կտրելուց հետո կբաժանաեն կաիքավոր 20 ընտանիքի: Արդեն իսկ մոտավոր 10 ընտանիքի արդեն բաժանվել է։

mashina

Ծառահատման աշխատանքներն իրականացվում են Սպասարկման կենտրոնի ֆինանսական միջոցներով:

«Այդ ծառերը վաղուց էր պետք կտրել։ Մենք արդեն վերամբարձ կռունկ ունենք, որը կարող է բարձրանալ մինչև 22 մետր, դրա համար հիմա կարողացանք կտրել», – հավելեց Ռստակյանը:

Արդեն թվով հինգ ծառ է հատվել։

Սպասարկման կենտրոնի տվյալներով, շրջանի մի քանի գյուղում ևս ծառահատում կիրականացվի: