Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 8 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 519: Ընդ որում 280-ը՝ Ախալքալաքում, 132-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 76 նոր դեպք։
Ադիգենի` 5,
Ախալցիխե` 15,
Բորժոմի` 40,
Ասպինձա` 6,
Ախալքալաք՝ 8 և
Նինոծմինդա՝ 2։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 119 անձ:
Ախալցիխեում՝ 296,
Բորժոմիում՝ 261,
Ադիգենում՝ 293,
Ասպինձայում՝ 140,
Ախալքալաքում՝ 127,
Նինոծմինդայում՝ 2:
Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 83 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 143 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 53 մարդ, մահվան դեպքեր չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 558, մահվան դեպքերը՝ 34։
Այս պահի դրությամբ սպասվում է 73 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 96 անձ, ընթանում է փորձաքննություն։