Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ջավախքում մահացել է ժողովրդական երգիչ Մասիս Հունանյանի պապը:

Մասիս Հունանյանին, երիտասարդ և տաղանդավոր երգչին պահել և մեծացրել է հենց նրա պապը: Երգիչը բազմաթիվ անգամ բարձր ամբիոններից հայտարարել է, որ ամեն ինչում պարտական է իր սիրելի պապին:

Դեկտեմբերի 10-ի գիշերը, մոտավոր ժամը 2-ի սահմաններում 69 տարեկան տղամարդը դուրս է եկել տանից և միայն ժամեր անց հայտնաբերվել է նրա դին Օրջա գյուղի գետի մոտ:

Հարազատները հերքեցին այն խոսակցությունները, որ իբր սպանություն է տեղի ունեցել:

Դեպքի առիթով Վրաստանի ոստիկանությունում գործ է հարուցվել, քանի որ ոստիկանները մահացածին հայտնաբերել են գետի ափին: Ինչպես տեղեկացրին Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունից դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո պարզ կդառնա տղամարդու մահվան պատճառը: