Ախալքալաքի բյուջեն այսուհետ կսկսի համաֆինանսավորել մունիցիպալիտետի անզավակ ընտանիքների արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՈ):
Քանի որ արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՈ) շատ թանկ բժշկական ծառայություն է հատկապես երիտասարդ ընտանիքների համար, Ախալքալաքի քաղաքապետարանն այսուհետ ֆինանսական օգնություն կտրամադրի ԷԿՈ անել ցանկացող ընտանիքներին։
«ԷԿՈ-ն չափազանց թանկ է, ուստի մենք նպատակահարմար համարեցինք ինչ-որ կերպ օգնել ընտանիքներին»,- ասացին Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներն Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր այս հարցը:
Պատգամավորները հաստատեցին որոշում, ըստ որի Ախալքալաքի քաղաքապետարանը կարող է համաֆինանսավորել ԷԿՈ-ն։ Սոցիալական աջակցության այս կետից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ռեեստրում գրանցված են առնվազն մեկ տարի և երեխա չունեն։
Քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել սոցիալական աջակցության իր փաթեթում, ըստ որի հաստատվել է հետևյալը.
Եթե արտամարմնային բեղմնավորման գումարը կազմում է 1000 լարիից մինչև 5000 լարի, ապա Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն կհամաֆինանսավորի 1000 լարիի չափով։
Եթե ԷԿՈ-ի չափը 5000 լարիից մինչև 10000 լարի է, ապա քաղաքապետարանը համաֆինանսավորելու է 1500 լարի։
Եթե գումարը կազմում է 10000 լարի և ավելի, ապա ընտանիքին օգնություն կտրամադրվի 2000 լարիի չափով։