Հայաստանի կառավարությունում բացատրում են, թե ինչու են հակարակվում ՄԱԿ-ում Վրաստանի կողմից նախաձեռնած բանաձևին, որը նախատեսում է փախստականների վերաբնակեցում Աբխազիայի և Ցղինվալիի տարածաշրջաններում։

«Վրաստանում բավականին ցավալի են արձագանքում Հայաստանի այս դիրքորոշմանը։ Ինչի չ՞ի կարող երկիրը, օրինակ, թեկուզ քվեարկությունից խուսափել», – առաջին ալիքի լրագրողը այս հարցով դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանին և արտաքին հարաբերությունների հարցերում Հայաստանի վարչապետի խորհրդատու Արսեն Խառատյանին։

Հայաստանի կառավարությունում ընդունում են, որ կողմերի միջև այս թեմայի շուրջ երկխոսություն արդեն բազում տարի է ինչ ընթանում է։

«Մենք վրացի գործընկերներին առաջարկել ենք ամենաբարձր մակարդակով` համաձայնել և ձեռնպահ մնալ միմյանց դեմ բանաձևերի քվեարկությունից: Նաև չստորագրենք հայտարարություններ, որոնք հակասում են Վրաստանի և Հայաստանի շահերին: Մենք սա առաջարկեցինք ամենաբարձր մակարդակով: Վրացական կողմը մինչ այս պատասխանում էր, որ չի կարող: Սրանում է հարցը», – ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հայաստանի վարչապետի խորհդատու Արսեն Խառատյանի տեղեկությամբ, կողմերի միջև կա որոշակի համաձայնություն, որ միջազգային կազմակերպություններում առանձին հարցերի վերաբերյալ տարաձայնությունները բացասաբար չեն անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:

«Եկեք խոսենք, համաձայնվենք։ ՄԱԿ-ում կա բանաձև, երբ Վրաստանը դուրս է գալիս Հայաստանի հետաքրքրությունների դեմ», – նշել է Խառատյանը։

Այն հարցին, թե ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանի տարբերվող դիրքորոշումը արդյոք չի հանգեցնի Ռուսաստանի բացասական արձագանքմանը, Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն հայտարարել է:

«Դուք կարող եք տեսնել, թե ինչպիսին է միջազգային կազմակերպություններում Հայաստանի կողմից քվեարկությունը և այս հարցի պատասխանը պարզ կլինի», – ավելացրեց Արսեն Խառատյանը:

Աղբյուրը՝ 1tv.ge