Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության ևս 5 դեպք է գրանցվել։ Այդպիսով կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66-ի։ Այդ մասին ասվում է պաշտոնականան StopCov.ge կայքում։

Կարանտինում է գտնվում 3320 մարդ, կլինիկաներում բժիշկների հսկողության տակ 235 մարդ կա։ Ապաքինվել է 9 մարդ։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան հայտարարել է, որ այսօր հիվանդանոցից դուրս կգրվի ևս մեկ պացինետ:

Ստացիոնարում այս պահի դրությամբ գտնվում է 32 պացիենտ, որոնցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Նոր կորոնավիրուսով վարակման 66 հաստատված դեպքերից Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում 40 հիվանդ, իսկ մնացած 26-ը բուժվում են երկրի մասշտաբով 5 կլինիկաներում:

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։