Այսօր՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Նինոծմինդայից արևելք 23 կմ հեռավորության վրա՝ Փոկա գյուղում։
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 18:27 րոպեին։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,1 մագնիտուդ: