Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում հայտնի է դարձել անչափահասի նշանադրության մասին։ Այս մասին գրում է ռադիո «Մառնեուլին»։

Դպրոցի տնօրենը ռադիո «Մառնեուլին» հետ զրույցում հաստատել է ութերորդ դասարանցու նշանադրության փաստը։

«Տեղեկությունը փոխանցվել է պատկան մարմիններին, ծնողը կանչվել է դպրոց։ Երեխան դասերը բաց չի թողել ու ասել է, որ ինքը շարունակելու է դպրոց հաճախել», – ասել է դպրոցի տնօրենը։

Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնն այս հարցի վերաբերյալ տեղեկություն չունի։

Ռադիո «Մառնեուլին» կապ է հաստատել ներքին գործերի նախարարության և հանրային պաշտպանի գրասենյակի հետ։ Գործի քննությանն իրենց իրավասության շրջանակներում կներգրավվեն համապատասխան գերատեսչությունները։

Լուսանկարը Jnews-ի արխիվից