«Մեր մասնակցությունը այն ձևաչափով, որտեղ ներկայացված է Վրաստանի տարածքները օկուպացրած երկիր, բացառվում է»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիին հարցրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, որտեղ Լավրովը նշել է. «Թբիլիսիի ներկայիս իշխանությունները, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են, իրենց բոլոր գործողությունները հիմնականում բխում են ազգային շահերից։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում կարող է գործել լիարժեք «3+3» ձևաչափը»։
Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի պայմանները հայտնի են, և դա տարածքների ապաօկուպացումն է։
«Առաջին քայլը վրացական տարածքների ապաօկուպացումն է։ Ռուսաստանից նման հայտարարություն առաջին անգամ չէ, որ լսում ենք։ Նրանց համար պարզ է նաև մեր դիրքորոշումը. Որոշ խմբերի համար թվերի սիմվոլիկան և անունները կարող են միայն զայրացնել: Մենք հանգիստ ենք վերաբերվում դրան, քանի որ մեր պայմանները հայտնի են, և դա վրացական տարածքների ապաօկուպացում է»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։