Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանում վերջին մեկ ամսում հայտնաբերվել է կորոնավիրուսի 35 719 նոր դեպք, ապաքինվել է 43 189 պացիենտ, վարակի հետևանքով մահացել է 20 մարդ։
Ըստ NCDC-ի՝ վերջին 7 օրվա ընթացքում թեստավորման ընթացքում հայտնաբերված դրականության ցուցանիշը կազմում է 9,30%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10,64%:
Կորոնավիրուսի տարածումից ի վեր հանրապետությունում պաշտոնապես հաստատվել է վարակի 1 764 350 դեպք, որից 16 902-ը մահացել է, 1 738 337-ը՝ ապաքինվել։
Վրաստանի Առողջապահության նախարարության որոշմամբ՝ «պայմանավորված հիվանդացության մակարդակի անշեղորեն նվազման պատճառով» կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ նոր դեպքերի թիվը, հիվանդացության մակարդակը, դրական արդյունքների մակարդակը, մահացությունների թիվը հավաքվում է շաբաթական և հրապարակվում ամիսը մեկ անգամ: