Միջազգային հանրապետական ինստիտուտի(IRI) վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակիչների 48%-ը կողմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը, իսկ 46%-ը դեմ է։
Մանրամասն տվյալները, թե ի՞նչ կերպ են Վրաստանի բնակիչները պատասխանել այս հարցին, հետևյալն են.
• Ամբողջապես աջակցում է 23%-ը,
• Մասնակի աջակցում է 25%-ը,
• Կտրականապես դեմ է՝ 34%,
• Ընդհանուր առմամբ դեմ է հանդես գալիս 12%-ը,
• Չգիտեմ/հրաժարվում եմ պատասխանել՝ 6%:
Հավելենք, որ սույն հարցման համաձայն՝ հարցվածների 79%-ը կողմ չէ ռուսաստանցիների համար առանց վիզայի ռեժիմին, նրանց բիզնեսի գրանցմանը Վրաստանում կամ անշարժ գույքի գնմանը։
Հարցումն անցկացվել է 2023 թվականի մարտի 4-ից մինչև մարտի 23-ը և ֆինանսավորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Վրաստանի ողջ տարածքում ուղիղ հարցազրույց է անցկացվել 1 500 մարդու (բացառությամբ օկուպացված տարածքների բնակիչների) հետ: Արդյունքների սխալման շեմը +/-2,5% է: