Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճ են գրանցել երկուշաբթի օրվա նկատելի անկումից հետո: Սա ուղղակիորեն ազդում է բոլոր ներկրող երկրներում, ինչպես նաև Վրաստանում սպառողական բենզինի գների վրա։

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլլարի, WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,46%-ով՝ հասնելով 85,88 դոլլարի։

Նախորդ առևտրային օրվա ընթացքում Brent-ի գինը նվազել է 1,8%-ով, իսկ WTI-ն՝ 2,6%-ով։ Հիմնական պատճառը գերիների փոխանակման ֆոնին պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա զարգացման հետ կապված անորոշությունն էր։