Օգոստոսի 25-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով։
Հրամանագրի համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, կիջեցվեն Վրաստանի բոլոր վարչական շենքերի վրայի պետական դրոշները:
Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի բնակավայրի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Կա 17 զոհ, 3 վիրավոր, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր: