Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին տրանսպորտի բոլոր տեսակների համար տեղաշարժը բաց է: Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային վարչությունը:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վատ եղանակային պայմանների պատճառով արգելք էր դրվել կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար:
Այս պահին տվյալ ճանապարհով երթևեկը ամբողջովին վերականգնված է: Գուդաուրի-Կոբի հատվածում վարորդներն օգտվում են ձնահյուսապաշտպանիչ թունելներով:
Կցորդով և կիսակցորդով մեքենաների, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղով ավտոբուսների երթևեկությունն իրականացվում է միակողմանիորեն: