Վերջին երեք ամիսների ընթացքում (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր), առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) շրջանակներում, համաձայնություն է տրվել ԵՄ երկրներից Վրաստան 1070 մարդու վերադարձի մասին։
Ըստ ՆԳՆ վիճակագրության՝ ընդամենը այս երեք ամսում վերանայվել է ռեադմիսիայի 1074 դիմում, որից 1070-ը բավարարվել է, 4-ը՝ մերժվել։
Հարկ է նշել, որ 696 քաղաքացիների Վրաստան հետընդունման մասին որոշումը մեծամասամբ կայացվել է Գերմանիայում։ Այնուհետեւ գալիս են Ֆրանսիան (136), Շվեյցարիան (48), Հունաստանը (33), Իսպանիան (26), Լեհաստանը (30), Իտալիան (21), Հոլանդիան (15), Ավստրիան (13)։
Հիշեցնենք, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 1-ից։ Համաձայնագրի հիման վրա Եվրամիության տարածքում անօրինական բնակվող Վրաստանի քաղաքացիները վերադառնում են Վրաստան։ Համաձայնագրով նախատեսվում է նաև երրորդ երկրի քաղաքացիների վերադարձը Վրաստան՝ համաձայնագրով սահմանված պայմաններով։ Համաձայնագրի՝ հետընդունման և վերջնական նպատակակետ պետության սահման տարանցման հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հայցող պետության կողմից։