Դեկտեմբերի 6-ին Ախալքալաքը սկսեցին զարդարել Նոր տարվա համար, Մաշտոցի հուշարձանի մոտ փոքր հրապարակում չորս կողմից երեքին կախել են անցյալ տարվա տոնական զարդաշղթաները:
Ինչպիսին կլինի Ախալքալաքը, դեռ չկարողացանք ճշտել տեղի իշխանություններից, ըստ երեւույթին, դեռ չեն կողմնորոշվել: Առաջին նախապատրաստությունները չեն ստեղծում հատուկ տոնական մթնոլորտ, մնում է հուսալ, որ Ամանորին քաղաքում տոնական տրամադրություն այնուամենայնիվ կստեղծվի: