Եվրոպական միության ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը կհրապարակվի այսօր։
Զեկույցում Եվրահանձնաժողովը գնահատական կտա Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնց հիման վրա Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհի՞, թե ոչ։
Փաստաթուղթը հիմնվելու է օրենսդրական փոփոխությունների և բարեփոխումների վրա։
2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը Վրաստանին եվրոպական հեռանկարի համար սահմանել է 12 առաջնահերթություն։
Դեկտեմբերի 12-ին որոշումները կկայացնի Եվրամիության ընդհանուր հարցերով խորհուրդը, իսկ երկու օր անց՝ Եվրամիության գագաթնաժողովը։