Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Առաջին զանգը հնչեց Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 դպրոցներում, առաջին դասարան հաճախեց 563 երեխա: Առաջին դասարան չի բացվել միայն Ափնիա գյուղի դպրուցում։ Jnews-ը շնորհավորում է բոլոր առաջին դասարանցիներին ուսումնական օրվա առթիվ:

Լայն ժպիտներ, գեղեցիկ ծաղկեփնջեր, հուզմունքից թրթռացող սրտեր․․․ այսօր առաջին դասարանցիներն առաջին անգամ մտան դպրոց։

Դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները ողջունեցին ներկաներին, շնորհավորեցին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեցին, որպեսզի այս տոնական օրվա խանդավառությունն աշակերտներին մշտապես ուղեկցի հայտնություններով հարուստ գիտելիքների աշխարհ։

2023-2024 ուսումնական տարվա դասերի մեկնարկը տրվում է սեպտեմբերի 15-ից: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցները համալրվում են անհրաժեշտ դասագրքերով և գույքով։ Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում առաջին դասարան է հաճախում 60 000 երեխա։

2023 թվականին դպրոց են հաճախում այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև նոյեմբերի 1-ը։

Աշակերտները դասագրքեր են ստանում անվճար, ինչպես նաև նեթբուքեր։

Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222 մասնավոր կրթական հաստատություններ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 65 դպրոց, բոլորը պետական են։

Ախալքալաք քաղաքի 5 դպրոցներում բացվեց 10 առաջին դասարան։

№1 հանրակրթական դպրոցն ընդունեց 28 երեխա, այստեղ բացվել է 2 առաջին դասարան:

2

3

1

Քաղաքի №2 ռուսական դպրոցում բացվել է 4 դասարան, որտեղ կսովորի 80 երեխա:

arajin3

arajin4

arajin10

arajin12

arajin13

arajin5

Քաղաքի №3 վրացական դպրոց սկսեցին հաճախել 19 առաջին դասարանցի:

15.09.2023_vrac_3

15.09.2023_Vrac

Ախալքալաքի №4 հանրակրթական դպրոցն ընդունեց 48 երեխա:

arajin6

arajin7

arajin8

arajin9

arajin14

arajin15

Քաղաքի №5 հանրակրթական դպրոցն ընդունեց 9 աշակերտ:

arajin

arajin1

arajin2