Ապրիլի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1226 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 688 մարդ, մահացել է 10 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 300 254, այստեղից ապաքինվել է 283 557 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 981:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 995 փորձարկում, այդ թվում 13 456-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 539-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.38% է, վերջին 14 օրվանը՝ 3.55%, վերջին 7 օրվանը՝ 4.37%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 224 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3424 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 621 անձ: