Լեհաստանի Բիդգոշ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության եզրափակիչ փուլի երկու հանդիպումներում էլ Վրաստանի հավաքականի անդամները հաղթեցին Ղազախստանի հավաքականին։
Վրաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում հաղթեց Չինաստանին, իսկ կիսաեզրափակչում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։
Վրաստանի հավաքականի կազմն աշխարհի թիմային առաջնությունում՝
Բելա Խոտենաշվիլի (2423), Մերի Արաբիձե (2349), Նինո Բացիաշվիլի (2366), Լելա Ջավախիշվիլի (2342), Սալոմե Մելիա (2267):
Հենց այս կազմով Վրաստանի կանանց շախմատի հավաքականը հաղթեց 2015 թվականի աշխարհի թիմային առաջնությունում, – հայտնում է Վրաստանի հանրային ալիքը։