Վրաստանի քաղաքացիների Գերմանիայում ժամանակավորապես օրինական աշխատելու համար գրանցումն սկսվում է փետրվարի 15-ից:
Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ մարդիկ կարող են Գերմանիայում սեզոնային աշխատանք կատարել գյուղատնտեսության ոլորտում:
Զբաղվածության տևողությունը մեկից երեք ամիս է: Սեզոնային աշխատանքները՝ բերքահավաքը մեկնարկում է ապրիլի մեկից:
Սեզոնային աշխատանքի դիմողները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
• Պետք է լինի Վրաստանի քաղաքացի
• Տարիքը՝ 18-ից 60 տարեկան
• Նախքան Գերմանիա մեկնելը, երեք ամիս չի մեկնել Շենգենյան գոտի
• Ֆիզիկապես առողջ է
• Աշխատանքային փորձ ունի բերքահավաքում և մոտիվացված է
• Որևէ պատճառի (խախտման) բացակայություն, որը սահմանափակում է երկիր մուտք գործելը:
• Գերմաներենի կամ անգլերենի տարրական հաղորդակցման հմտություններ (խմբային աշխատանքի դեպքում անհրաժեշտ է, որ առնվազն մեկ անդամ պետք է կարողանա հաղորդակցվել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով): Լեզվի հմտությունների պահանջը որոշում է գործատուն:
Գրանցումը հնարավոր է ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանք փնտրողն առաջին անգամ գրանցվելու է գրանցման հատուկ կայքէջում` http://workabroad.gov.ge/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել 1505 հեռախոսահամարով: