Այսուհետ Վրաստանում վարորդական իրավունքի քննություն կարող են հանձնել 16 տարեկանից, բայց որոշակի նախապայմաններով ու սահմանափակումներով։
Վարորդական իրավունք ստանալու տարիքային սահմանն ըստ կատեգորիաների հետևյալն է՝
A կարգի վարորդական իրավունքի քննություն կարող են հանձնել 24 տարեկանից։ Նույն կարգի վարորդական իրավունքի քննություն կարող են հանձնել 21 տարին բոլորած անձինք, միայն այն դեպքում, եթե մինչև A կարգ ստանալը, ոչ պակաս, քան 2 տարի առաջ ունեցել է A1 կարգի վարորդական իրավունք։
A1 կարգը տրվում է 17 տարեկանից։ Անձին, որին տրվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունք մինչև 18 տարեկան դառնալը, այդ իրավունքի վավերականության ժամանակհատվածում արգելվում է՝
Ուղևորների տեղափոխում միկրոավտոբուսով, տաքսի վարել եկամտի համար,
Աշխատանքային տարբեր հիմունքներով վարորդ աշխատել (բացառությամբ T կարգի տրանսպորտային միջոցի վարորդի)։
B կարգ՝ 17 տարեկանից,
B1 կարգ՝ 16 տարեկանից,
BE կարգ՝ 18 տարեկանից,
C կարգ՝ 21 տարեկանից,
C1 կարգ՝ 18 տարեկանից,
CE կարգ՝ 21 տարեկանից
C1E կարգ՝ 18 տարեկանից,
D կարգ՝ 24 տարեկանից,
D1 կարգ՝ 21 տարեկանից,
DE կարգ՝ 24 տարեկանից,
D1E կարգ՝ 21 տարեկանից,
T կարգ՝ 17 տարեկանից,
S կարգ՝ 18 տարեկանից
TR կարգ՝ 21 տարեկանից։