Կորոնավիրուսից մահացած 27-րդ պացիենտը 54-ամյա տղամարդ է, ում Բաթումիի Հանրապետական հիվանդանոց էին տեղափոխել հուլիսի 20-ին: Նա ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ:
Բացի այդ, կորոնավիրուսի այսօր հաստատված 265 դեպքից 168-ն արձանագրվել է Աջարիայում:
Այս պահի դրությամբ շրջանի 8 կլինիկաներում բուժում է ստանում 486 անձ, կովիդ-հյուրանոցներում՝՝ 812, տանը՝ բժիշկների հսկողության տակ է մնում մոտ 300 վարակակիր:
Կորոնավիրուսի վարակակիրներից 48-ը երեխա է, 16-ը՝ հղի կին:
Այսօր շրջանում կովիդ-հյուրանոցից դուրս է գրվել 39 ապաքինված: