Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում հայտնաբերվել է կովի հոշոտված դիակ, բնակիչների նախնական վարկածով, անասունին հոշոտել է արջը։

Սեպտեմբերի 8-ին երեկոյան, Փոքր Սամսար գյուղի բնակիչներից մեկի կովը կորել էր, տերը ամբողջ գիշեր փնտրել էր, իսկ առավոտյան, գյուղից ոչ հեռու ջրանցքում, գտել էր գազանի կողմից տանջված ու հոշոտված անասունին։ Գյուղացիները կասկածում են, որ դա արել է արջը, քանի որ վերջերս գյուղացիները գյուղի մոտակայքում հաճախ են արջ տեսել։