Այս պահի դրությամբ Նինոծմինդա-Բավրա ճանապարհը դժվարանացանելի է: Անդադար տեղացող առատ ձյան և քամու պատճառով ճանապարհի որոշ հատվածներում տեսանելիությունը զրո է:

Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածով երթևեկող ավտոմեքենաների վարորդներին զգուշացնում ենք առանց ձմեռային անվադողերի չերթևեկել այս ճանապարհով:

«Սահմանից մինչև Ախալքալաք հասա գրեթե երեք ժամ տևեց, որովհետև ուժեղ ձյուն ու քամի էր: Տեղ-տեղ տեսանելիություն չկար, 5-10 րոպե կանգնում էի մինչև մի քիչ դիմացը բացվում էր հետո նոր շարժվում էի: Հատկապես վատ էր Օրլովկայից մինչև Նինոծմինդա հատվածը, այստեղ ճանապարհը նույնիսկ մաքրած չէր»,- պատմեց Հայաստանից Ախալքալաք երթևեկող վարորդներից մեկը:

Նշենք, որ Սամցխե-Ջավախքում առավոտվանից անդադար տեղացող առատ ձյան և քամու պատճառով դժվարանցանելի են՝ թե Ջավախքը արտաքին աշխարհի հետ կապող, ինչպես նաև գյուղեր տանող ճանապարհները:

Վարորդներին ևս մեկ անգամ հորդորում ենք զգուշանալ: