Նինոծմինդայի մունիցիպալիտետի երեք գյուղում տեղական բյուջեի միջոցներով մանկապարտեզներ կկառուցվեն։ Շինարարության համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 475 000 լարի։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի, Ռոդիոնովկա և Ղուլալիս գյուղերում երեխաները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան։
Փոքր Խանչալի գյուղի համար հատկացվել է 220 հազար լարի գումար։ Այժմ ընթացքի մեջ է ընտրության/գնահատման գործընթացը: Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն՝ ՍՊԸ «Մեգոբրոբա-5» -ը և «K-Ընկերություն»-ը:
«Մեգոբրոբա-5» ՍՊԸ-ն որակազրկվել է, և մրցույթը փոխանցվել է «K-Ընկերությանը», որը բոլոր աշխատանքների համար առաջարկել է 208 420 լարի։
Նինոծմինդայի մունիցիպալիտետը 150 հազար լարի է հատկացրել Ռոդիոնովկա գյուղի մանկապարտեզի համար։ Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «K-Ընկերություն»-ը, որը տենդերը շահել է 142,000 լարիով։ Պայմանագիրը կնքվել է 2022 թվականի մարտի 16-ին, պայմանագրի գործողության ժամկետը լրանում է ստորագրման օրվանից 269 օր հետո։
Ղուլալիս գյուղի դպրոցի առաջին հարկը կբարեկարգվի գյուղի մանկապարտեզի համար։ Հատկացված գումարը կազմում է 120 000 լարի։ Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն՝ «Օվալի» ՍՊԸ-ն և «Դիանա» ՍՊԸ-ն։ Մրցույթը 106 442 լարիով շահել է «Դիանա» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը որակազրկվել է և աշխատանքը փոխանցվել է «Օվալի» ՍՊԸ-ին, որը պարտավորվել է աշխատանքները կատարել 107 750 լարիով։
Հիմա ընթանում է գնահատման/ընտրության փուլը։