Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հաստատել է հանրակրթական դպրոցների դասացուցակն ու դասարանների բաժանման չափանիշները։
Նախարարի հրամանում նշված է, որ 2022-2023 ուսումնական տարվանից «Համակարգչային տեխնոլոգիաներ» առարկան II, III և IV դասարաններում շաբաթական 1 ժամ կդառնա պարտադիր։
Փոփոխությունների համաձայն՝ 2022-2023 թվականներին առաջին դասարանում դասավանդվող շախմատ առարկան միավորվում է մի քանի առարկայական խմբերում:
Բացի դրանից, նոր կարգում նշվում է, որ I դասարանում շախմատը պարտադիր է առարկա է դպրոցի համար, եթե այն ունի համապատասխան պատրաստվածություն ունեցող ուսուցիչ։
Առարկայական խմբում ընդգրկված պարտադիր առարկաների վերանայված ցանկը հետևյալն է.
Հասարակական գիտությունների առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.
Բնական գիտությունների առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.
Գեղագիտական դաստիարակության առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.
Ինչ վերաբերվում է դպրոցներում երկրորդ օտար լեզուներին, ապա տարբեր դպրոցներում դրանք տարբեր են. օրինակ, Կորխի հանրային դպրոցում որպես օտար լեզու ընտրել են ռուսերենը: Սակայն այն տարածված լուրը, որ 5-րդ և 6-րդ դասարաններում, եթե դպրոցը օտար լեզու է ընտրում, ապա դա կլինի մայրենի լեզվի դասաժամերի հաշվին, դա այդպես չէ:
Կորխ գյուղի հանրային դպրոցի տնօրեն Գալինա Իրիցյանն ասում է՝ ռուսերենին հատկացված երկու դասաժամը երգի և արվեստի հաշվին է, ոչ թե մայրենի լեզվի:
«Մենք ունենք ընտրության հնարավորություն: Եվ մեզ ոչ ոք չի ստիպում մայրենիի հաշվին օտար լեզու անցնել կամ այլ առարկա: Դպրոցում հոգաբարձական խորհուրդ ունենք և որոշումը կայացվում է ընդհանուր»:
Զակ գյուղի հանրային դպրոցի տնօրեն Վարդուհի Մկրտչյանը ևս նշում է՝ որպես օտար լեզու անցնելու են ռուսերենը և դա լինելու է ոչ թե մայրենի լեզվի հաշվին, այլ՝ երկրորդական առարկաների:
Ժամային տվյալներին կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումներով՝
Տարրական մակարդակի ժամային տվյալներ
Միջին և հիմնական մակարդակի համար ժամային տվյալներ