Մայթին կամ հետիոտնային անցումներին (զեբրա) կանգնելու կամ կայանելու դեպքում մեքենան կտեղափոխվի տուգանային հրապարակ։ Այս որոշումը Վրաստանի խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 6-ին։

Մեկ այլ նորամուծություն վերաբերում է տաքսու վարորդներին: Նրանց կթույլատրվի մուտք գործել կամ կանգ առնել ավտոբուսի գոտի՝ ուղևորներ վերցնելու կամ իջեցնելու համար, քանի դեռ դա չի խանգարում հասարակական տրանսպորտին։

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից ստորագրվելուց անմիջապես հետո։