Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում «SOS Արցախ» խորագրով աջակցության ակցիա անցկացվեց, որը կազմակերպել էր Ջավախքի պատանեկան միությունը։
Ակցիայի ընթացքում Ջավախքի պատակենական միության անդամները պարզել էին՝ «Արցախը մենք ենք», «Ճանաչում հանուն փրկության», «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախը հայկական է», «Արցախի շրջափակումը տանում է ցեղասպանության» գրությամբ պաստառներ, ինչպես նաև հայկական ու վրացական դրոշներ։ Պատանիները պարբերաբար վանկարկում էին, որը «Ջավախքը՝ Արցախի կողքին է», «Արցախը հայկական է», «Ճանաչում հանուն փրկության», «Արցախը միայանակ չէ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին համայն հայությունը նշում է Արցախի Հանրապետության Անկախության օրը։