Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի միտրոպոլիտ Նիկոլոզը հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես օկուպանտ երկիր, «ոչնչում» արժանի չէ վստահության։

Այսպես է մեկնաբանել Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գովասանքը «պրագմատիզմով» աչքի ընկնող Վրաստանի ներկայիս կառավարությանը։

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ օկուպանտ երկիրը ոչնչում արժանի չէ վստահության, ոչ քննադատության, ոչ էլ գովեստի մեջ»,- հայտնել է մետրոպոլիտը, ով շեշտել է, որ չի հավատում քաղաքական գործիչների հայտարարություններին։

«Երբ մենք պատերազմում ենք մի երկրի հետ, որը ռուսական պետություն է հանդիսանում, որի հետ մենք վաղուց խզել ենք բոլոր դիվանագիտական հարաբերությունները, մենք նրա հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, հիմա սա պարզապես խաղաղ շրջան է, իբր հանդարտ։

Չեմ բացառում, որ սա ինքնատիպ դիվերսիա է, որ մենք կասկածներ ունենանք այս իշխանության նկատմամբ։ Ես բացարձակապես չեմ հավատում հայտարարություններին, քանի որ մենք պատերազմում ենք այս երկրի հետ»,- ասել է մետրոպոլիտ Նիկոլոզը:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի անդամ Նիկոլոզ Պաճուաշվիլին Մոսկվայում է գտնվել 2022 թվականի նոյեմբերին։ Նրա հետ հանդիպել է միտրոպոլիտ Անտոնի Վոլոկոլամսկին՝ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահը։

Միտրոպոլիտ Նիկոլոզն իր վերջին այցը Մոսկվա կատարել է 2023 թվականի մայիսին։ Հոգևորականը կարծում է, որ պատերազմը (Ուկրաինայում) չի կարող պատճառ հանդիսանալ հաղորդակցային կապը խզելու համար։

SovaNews