Հուլիսի 13-ից բաց տարածքում թույլատրելի կլինի մշակութային միջոցառումների անցկացումը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
«Եվս մեկ որոշում, որը կայացրել է Վրաստանի կառավարությունը, հուլիսի 13-ից, կչեղարկվի բաց տարածքներում մշակութային միջոցառումներ անցկացնելու արգելքը: Կարծում եմ, առանձնապես հիմա, ամռան ժամանակաշրջանում, երբ ներքին զբոսաշրջությունը դառնում է առավել հրատապ, սա մեծ նշանակություն ունի»,- նշել է Գիորգի Գախարիան:
Վարչապետը նաև նշել է, որ բոլոր այն միջոցառումները, որոնք տարբեր բնույթի են, սակայն անցկացվում են բաց երկնքի տակ, կլինի թույլատրելի:
«Օրինակ, վերջին ժամանակաշրջանում մեծ պահանջ կար կինոլոգների կողմից ցուցահանդես անցկացնելու վերաբերյալ: Իհարկե, մենք պետք է մեր չորքոտանի ընկերներին օգնենք, ընձեռենք հնարավորություն, որպեսզի նորմալ ձևով անցկացնեն ցուցահանդեսներ»,- ավելացրել է Գիորգի Գախարիան: