Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 118 միլիոնը: Այս տվյալները հրապարակել է worldometers պարբերականը:

Այդ նույն վիճակագրության համաձայն՝ Համաճարակի սկզբից աշխարհում Covid-19-ից մահացել է 2 621 047 մարդ, իսկ առողջացածների թիվը կազմում է 93.8 մլն:

Այս պահին աշխարհում Covid-19-ի 21.6 միլիոն ակտիվ դեպք կա։

Կորոնավիրուսով վարակվածների քանակով առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան: