Վերին Լարսի անցակետում երթևեկելի ուղիներում ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված սահմանափակումներ են գործում, ժամանակ առ ժամանակ ուղևորների և տրանսպորտի հերթ է գոյանում։ Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել օգոստոսի 26-ին, – հայտնում է ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը։

Օգոստոսի 17-ից Վերին Լարսի անցակետում սկսվել են ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում ասֆալտապատման աշխատանքներ:

«Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի արդյունքում աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:

ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը»,- ասվում է Հայաստանի ՊԵԿ-ի հաղորդագրությունում: