Ախալքալաքի շրջանի սպորտային մրցույթներից բռնցքամարտի առաջնությունը վերջինն էր, այն տեղի ունեցավ նոյեմբերի 26-27 Ախալքալաքի սպորտ համալիրում։
Մրցույթին մասնակցում էին 18 քաշային կարգի մարզիկներ, ինչպես Ախալքալաքից այնպես էլ շրջանի գյուղերից։
«Մրցույթը, որը նաև ստուգողական բնույթ ուներ, շատ լավ էր և մենք գոհ մնացինք ոչ միայն մարզիկների կռվից, այլ նաև մարզիչների կատարած աշխատանքից», – ասաց Ախալքալաքի սպորտ համալիրի տնորեն Ատոմ Էլիզբարյանը։
Մրցութի կազմակերպչական և ընթացիկ ծախսերի համար նախատեսված գումարը կազմել է 1100 լարի, այս մասին մեզ տեղեկացրեց Ախալքալաքի սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ՝ Վալերի Ստելմաշովը։
Մասնակիցները արդյունքում պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, իսկ կոնկրետ անհատական հաղթողներ չեն եղել, քանի-որ մրցույթը խմբային բնույթ է կրել։