Ախալքալաքի շրջանի մարզիկները Վրաստանի Քիքբոքսինգի առաջնությունից վերադարձել են 12 մեդալներով:

Նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կայացավ Վրաստանի քիքբոքսինգի առաջնությունը, որին մասնակցեցին նաև մարզիկներ Ախալքալաքի Մարզահամալիրից: Մասնակցում էին մարզիկներ` Փոթի, Թբիլիսի, Գորի, Խաշուր, Զեստափոն, Ախալցիխե, Ծալկա շրջաններից, ինչպես նաև մարզիկներ Ադրբեջանից:

Ախալքալաքը ներկայացնում էին 18 մարզիկներ, բոլոր նրանք, պարապում են կամ քաղաքի Մարզահամալիրում կամ շրջանի գյուղերում: Մասնակցում էին մարզիկները 8-ից 15 տարեկան, տարբեր քաշային կարգերում:

Բոլոր մարզիկներին մարզում է Սերժիկ Տոնականյանը: Նա գոհ է իր աշակերտների արդյունքներից:

Նա ասում է, որ այս անգամ մրցույթին տարել էր լավագույն և փորձառու մարզիկների, որպեսզի նրանք ստանան ավելի շատ փորձ այլ մրցույթներում ապագա մասնակցության համար: Սերժիկ Տոնականյանը գտնում է, որ մրցույթին երեխաները կոփվում են ինչպես մարմնով, այնպես էլ հոգով:

«Մեր երեխաների հակառակորդները ունեն նորմալ վարժանքի պայմաններ, իսկ մեր երեխաները, հատկապես նրանք, ովքեր զբաղվում են գյուղերում, ոչ պիտանի պայմաններում են, մենք պատրաստում ենք նրանց գյուղական ակումբներում, ինչպես հնարավոր է: Թբիլիսի մեկնեցին Կիրովական, Վարևան, Էխտիլա գյուղերի և քաղաքի մարզիկները», – ասում է Սերժիկ Տոնականյանը:

Նա Ախալքալաքի շրջանում քիքբոքսինգ մարզաձևում մարզում է երեխաներին արդեն 6 տարի:

«Ես գոհ եմ իմ մարզիկներից, պարզապես անհրաժեշտ է, որ շրջանի ղեկավարությունը ավելի շատ ուշադրություն դարձնի սպորտին, որպեսզի օգնեն մեզ մասնակցել տարբեր մրցույթների ֆինանսական առումով», – ասում է Սերժիկ Տոնականյանը:

Թբիլիսիից մեր մարզիկները վերադարձան 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներով: