Խաս Բախչա զբոսայգում մեկ շաբաթից ավելի է, ինչ նոր, չհավաքված կարուսել է հայտնվել, ախալքալաքցիներին հետաքրքրում է, թե երբ այն կտեղադրվի։
Գույնզգույն մասերն ու սև կարկասն ամսի 7-ից կանաչապատ զբոսայգում է, առաջացնելով բնակչության հետաքրքրությունը։
«Ամառը շուտով կավարտվի, ե՞րբ կտեղադրվի կարուսելը, որ երեխաները խաղան»,- հարցնում են բնակիչները, որոնք երեկոյան ժամերին զբոսնում են Ախալքալաքի փոքրիկ այգում։
Այստեղ արդեն տեղադրված են 3 պլաստմասե և մեկ փայտե ատրակցիոններ։ Սովորաբար երեխաները շատ են, իսկ ատրակցիոնները՝ քիչ։ Ուստի յուրաքանչյուր ժամանցային մանրուքի արտաքին տեսքն ընկալվում է հետաքրքրությամբ և առաջացնում ոգևորություն։ Բացի այդ, ատրակցիոնները շատ արագ կոտրվում են բնակիչների կողմից:
Ինչ վերաբերում է նոր կարուսելին, ինչպես նաև արդեն տեղադրված փայտե ատրակցիոնին, այն զբոսայգում հայտնվել է «Թարմացվող մունիցիպալիտետներ» ծրագրի շնորհիվ, որը ենթադրում է քաղաքի կենտրոնական փողոցի և կենտրոնական հրապարակի շենքերի ճակատների վերականգնում։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ Ախալքալաքում շրջանի և զբոսաշրջության զարգացման նպատակով։
Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսված շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերությունը հաստատել է, որ կարուսելը տեղադրելու են իրենց ինժեներները և աշխատողները։ Հայտնել են նաև, որ կարուսելը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 3-ը՝ Ախալքալաք քաղաքի օրվան ընդառաջ։