Ախալքալաքում, քաղաքապետարանի դիմացի պուրակում, տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և համապարփակ մասնակցության համար» նախագծի քննարկումները, որի շրջանակներում հասարակ քաղաքացիներին հնարավորություն կտրվի մասնակցել մունիցիպալիտետի բյուջետավորման ընթացքին։

Նախագծի համաձայն՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը գրանցված է և (կամ) փաստացի բնակվում է Ախալքալաք քաղաքի տարածքում, կարող է առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարօրության զարգացմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնության բյուջեն չպետք է գերազանցի 30000 լարին։

Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում ծրագրի համակարգող Օլգա Էնդելաձեն և Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) Սամցխե-Ջավախքի գործընկեր կազմակերպության ներկայացուցիչ Նինո Ռուխաձեն հանդիպեցին բնակչության հետ՝ պարզելու, թե ինչ գաղափարներ կան և մարդկանց բացատրելու, թե ինչպես գաղափարը վերածել նախագծի: Նրանք նաև առաջարկեցին իրենց գաղափարները։

vstrecha

Չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը դռնբաց է եղել, սակայն դրան հիմնականում մասնակցել են քաղաքապետարանի աշխատակիցները, քանի որ հանդիպման մասին նախապես տեղեկություն չի տարածվել։

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցները հանդես են եկել այնպիսի գաղափարներով, ինչպիսիք են. Տաշվանկայում գետի մոտ լողափ կազմակերպելը, քաղաքի կենտրոնում մեծ էկրան տեղադրելը, այլընտրանքային մանկական կենտրոն կազմակերպելը և շատ ավելին։ Կազմակերպության ներկայացուցիչների շնորհիվ հնարավոր եղավ հասկանալ՝ արդյոք այս կամ այն գաղափարը հարմար է ծրագրի շրջանակներում կյանքի կոչելու համար, թե՞ այն վերջնական տեսքի բերելու կարիք ունի։ Էկրանի տեղադրման գաղափարը ֆավորիտ է դարձել։

vstrecha2

Ծրագիրն իրականացվում է «HEKS-EPER Georgia»-ի կողմից՝ Սամցխե-Ջավախեթիում գտնվող գործընկեր կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի(SCCSF) աջակցությամբ:

Սամցխե-Ջավախքում ծրագիրն իրականացվում է երեք մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում:

Քաղաքացիական բյուջեի կատարման հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել քաղաքի կառավարման կամ շրջանի կառավարման գործընթացներում։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել և բաշխել տեղական բյուջեի գումարները:

Հիշեցնենք, որ ծրագրի հայտերն ընդունվում են2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 21-ը ներառյալ:

Դիմումը կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով՝ varchucyun@gmail.com հասցեով, կամ գրավոր ներկայացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան՝ փող. Չարենց 11 հասցեով:

Ընտրված ծրագրերը ֆինանսավորվելու են մունիցիպալիտետի բյուջեից։