Հայաստանի խնդրանքով Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին: Ինչպես հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին կմասնակցի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Օգոստոսի 11-ին Հայաստանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: