Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: ԱՀ ՊԲ-ի փոխանցմամբ, հրետանային մենամարտերը առանձին հատվածներում շարունակվել են: Առավոտյան, չնայած դրանք վերսկվել են:
«Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Հովհաննիսյանի, հոկտեմբերի 18-ին, ժամը 20:30-ի դրությամբ, ոչնչացվել է 9 ԱԹՍ, որոնցից երկուսը գտնվում էին Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կրկին ձեռք է բերվել հումանիտար զինադադարի մասին համաձայնագիր, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 18-ին` ժամը 00:00-ին, սակայն արդեն 00:04-ից 02:45-ը հյուսիսային ուղղությամբ, ինչպես նաև 02:02-ից 02:45 հարավային ուղղությամբ Ադրբեջանը հրթիռահրետանային հրետակոծություն վարեց՝ հերթական անգամ խախտելով մարդասիրական հրադադարի ռեժիմը:
Պատերազմական կորուստներ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հրապարակել է ևս 37 հայ զինծառայողների անուններ, որոնք զոհվել են Ադրբեջանի դեմ մարտերում: Այսպիսով, սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, հայկական կողմից արդեն զոհվել է 710 զինվոր:
Նկատենք, որ ադրբեջանական կողմը չի հայտնում իր ռազմական կորուստների մասին՝ պատճառաբանելով «ռազմական գաղտնիքը»:
Միջազգային հանրություն
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ զրույցում, խորը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության որոշակի անդամների երկիմաստ դիրքորոշման կապակցությամբ:
Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից նման քաղաքականությունը դիտվում է որպես փոխզիջում իր ագրեսիայի շարունակման համար, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի խախտմամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով մեծաթիվ տեղահանվածների մասին:
Նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների վրա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը և դրան հաջորդած իրավիճակին՝ ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին հայտնել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը և խախտելով ձեռքբերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելուց և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն ընդգծել են ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: