Վառելիքը թանկացել է, Վրաստանի բոլոր լցակայաններում դիզվառելիքի գինը թանկացել է: Netgazeti-ն պարզել է, թե այժմ ինչ արժե վառելիքի մեկ լիտրը տարբեր լցակայաններում, և ինչպիսի՞ դինամիկա է եղել վերջին ամիսներին գների աճի տեմպերի առումով։ Տվյալները վկայում են այն մասին, որ գների աճի միտումը սկսվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին։
«Gulf»
Օրինակ, «Gulf» ցանցում 1 լիտր դիզվառելիքի արժեքը մայիսից օգոստոս ամիսներին աճել է 80 թեթրիով։ Եթե մայիսին 1 լիտր «Eurodiesel»-ն արժեր 2.09 լարի, ապա օգոստոսի 14-ին, արժե 2.89 լարի։
Մայիսին «Euro Regular»-ի գինը 2.25 լարի էր, օգոստոսի 14-ին՝ 2.69 լարի։
G Force Euro Regular-ը մայիսին արժեր 2.35 լարի, այժմ դրա գինը 2.79 լարի է, G Force Premium-ը՝ 2,59 լարի արժեր, իսկ այսօր գինը 2.99 լարի է, G Force Super-ը՝ 3,39 լարի էր, այս պահին արժե 3,65 լարի։
«Wissol»
Նույնանման գներ են սահմանվում նաև «Wissol» ընկերության լցակայաններում։ Eco Super-ն այստեղ արժե 3.65 լարի, Eco Premium-ը՝ 2.98 լարի, Eco Diesel-ը՝ 2.99 լարի, Euro Regular–ը՝ 2.92 լարի, Euro Regular–ը՝ 2.72 լարի, Diesel Energy-ն՝ 2.87 լարի։ Վերջին ամիսներին գների աճի միտումը կրկնում է նույնը, ինչ վերը նշվածը։
«Rompetrol»
Efix Super-ը Rompetrol-ում արժե 3.69 լարի, Efix Euro Premium-ը՝ 2.87 լարի, Euro Regular-ը՝ 2.65 լարի, Efix Euro Diesel-ը՝ 3.12 լարի, իսկ Euro Diesel-ը՝ 3.07 լարի:
Վրաստանի խոշոր ցանցային լցակայաններում վառելիքի գները գրեթե նույնական են։ Այնուամենայնիվ, խոշոր կորպորատիվ ընկերություններն իրենց օգտատերերին առաջարկում են տարբեր տեսակի ակցիաներ և զեղչեր, ինչպես զեղչային քարտերի, այնպես էլ շաբաթվա որոշակի օրերին գործող հատուկ առաջարկների տեսքով: Նման դեպքերում վառելիքը կարելի է ձեռք բերել 10, 15 կամ 20 թեթրի զեղչով։ Բացի այդ, որոշ ընկերություններ ունեն ինքնասպասարկման լցակայաններ, որտեղ վառելիքն արժե 10-15 թեթրիով ավելի էժան։
Փոքր լցակայաններում վառելիքը համեմատաբար էժան է, թեև վերջին ամիսներին նկատելի է գների աճի միտում։